26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եղնուկյանի վիճակը ծանր է. դատը ընդմիջվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարան տեղափոխվելուց հետո վատացել է:

«Դատարան բերվելուց հետո ճնշումը բարձրացել է և նա չի կարող գտնվել նիստերի դահլիճում: Կարող Եղնուկյանի ճնշումը 230-120 է և նա ծաբնր վիճակում է »,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում պետք է դահլիճ բերվեր Կարո Եղնուկյանը:

Ընդմիջումից հետո ուղեկցող ոստիկանը զեկուցեց՝ Եղնուկյանը շատ վատ է զգում իրեն և չի կարող գալ նիստերի դահլիճ:

Դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց և հայտնեց, որ «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվում:

 Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ