19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունն ամբողջությամբ գործողության մեջ կդնի օրենքը. ՀԱԿ

 

 

 

 

Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։

Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։ Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համատեղ գործողություններով հասարակության համախմբումն է որեւէ խնդրի լուծման ստույգ ճանապարհը։

Միաժամանակ, կասկած լինել չի կարող, որ սահմանադրական դատարանի որոշումը այլ բան չէ, քան իշխանության մարտավարական մի նահանջ՝ այն հույսով, որ առաջիկայում իր համար ավելի նպաստավոր պահի՝ հասարակական հակազդման թուլացման պայմաններում, ամբողջությամբ գործողության մեջ կդնի օրենքը։

Այսինքն՝ Սահմանադրական դատարանը օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական կճանաչի միայն իշխանության վրա հասարակական եւ քաղաքական ուժերի համատեղ պայքարի հետագա ուժգնացման, հասարակական ավելի լայն շերտերի ընդգրկման պայմաններում։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ՛՛կուտակայինի՛՛ դեմ պայքարող բոլոր անհատներին, նախաձեռնություններին եւ քաղաքական ուժերին՝ բազմապատկել ճնշումը, հասարակության մյուս շերտերին՝ միանալ այս պայքարին։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ