Գուրգեն Հովհաննիսյան`ով իր արյան գնով պաշտպանեց իր հայրենիքը
Ապրիլյան պատերազմի մասնակից
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն `Ավագ սերժանտ Գուրգեն Հովհաննիսյան`
.
Հայրենիք` մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին; Հաճախ այս բառը կարդում ենք, լսում, գործածում, բայց արդյոք ճի՞շտ ենք հասկանում նրա իմաստը:Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։Գուրգեն Հովհաննիսյան`ով իր արյան գնով պաշտպանեց իր հայրենիքը`Ապրիլյան պատերազմի մասնակիցներից է;Առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մնալ չի կարող` գտնել իրեն, իր հոգին:
Ծնվել է` 1996թվ հունվարի 16 -ին Արարատի մարզի Նոր-կյանք գյուղում ;Կրում է Պապիկի անունը` ով 2-րդ Համաշխարհայինի պատերազմի վետերան էր;.2013թ. Ավարտել է Նոր-Կյանքի միջնակարգ դպրոցը; 2014թվ. զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայության անցնելով ԼՂՀ՝ Ջեբրաիլում։Ապրիլյան պատերազմի մասնակից է`Գուրգեն Հովհաննիսյանը;Պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով;
Զորացրվել է` 2016թվականին ; Գուրգենը` ճշմարտապես ճանաչեց հայրենիքը` չափը չգիտի, միայն մի բան հաստատ գիտի, որ Հայաստանը իր մեջ է, արյան ու մարմնի մեջ, իր մայրիկի աչքերում, հայերեն աղոթքիս մեջ, իր դպրոցի, ընկերների մեջ, հանապազօրյա հացիս մեջ, Արագածի չորս գագաթներում, հայրենի գյուղում, դաշտերում, մեր անդնդախոր ձորերն են, սարերն ու ժայռերը, մեր եկեղեցիները, մեր պատմական կոթողները……Հայրենիքի պաշտպանությունը իմ, քո, նրա, յուրաքանչյուրիս խնդիրն է, եւ այն պահանջում է բոլորիս նվիրվածությունն ու եռանդը:
12.03.2018 «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան