27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը:  

Գարգաշը ոչ խելամիտ է բնութագրել հարևան արաբական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը:

Սոցցանցում արած գրառման մեջ Գարգաշը գրել է. «Գաղտնիք չէ, որ թուրք-արաբական հարաբերությունները հիմա ամենալավ վիճակում չեն: Հավասարակշռություն ապահովելու համար Անկարան պետք է հարգի արաբական երկրների ինքնիշխանությունը և հարևանների հետ հարաբերությունները կառուցի ողջախոհության ու տրամաբանության շրջանակներում»:

Թուրքիայի և արաբական երկրներից հատկապես Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածություն առաջացավ այդ երկրների կողմից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու օրերին: Կատարի փաստացի շրջափակման մեջ հայտնվելուց հետո այդ երկրին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական ազդեցություն ունեցավ արաբական մի քանի երկրների ու Թուրքիայի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարը սոցցանցում գրառում էր կատարել և 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Մադինան վերահսկած Օսմանյան կայսրության հայտնի փաշաներից մեկին՝ Ֆահրեդդինին, անվանել էր գող:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ