Գևորգը պատերազմ գնաց 14 տարեկանում. հերոս հայորդին ունի պայքարի իր տարբերակը/տեսանյութեր/
Մարտի 10-ին Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը:
Կենտրոնի հիմնադիր,ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, ով արցախյան պատերազմին մասնակցել է 14 տարեկան հասակից և եղել է հետախույզ ընդգծում է՝ քայլ առ քայլ առաջ գնալով ավելի ենք ամրացնում բանակի հիմքերը:
Նշենք, որ այս դպրոցի սաներին միաժամանակ ուսուցանվում է՝ հայկական մարտարվեստ, հայ ազգային մշակույթ, ազգային գաղափարախոսություն և ռազմագիտություն:
Արցախի հերոս, Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ նաև ռազմամարտական ուսուցման հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը:
«Թող օրհնյալ լինի այս մարզասրահի նախաձեռնողը և նրանք, ովքեր մարզվելու են և դռանալու են մեր ազգի ապագա պաշտպանները»,-նշեց Պարգև Սրբազանը ընդգծելով, որ սա քայլ է ուղղված Ազգ-բանակ գաղափարախոսության կյանքի կոչմանը:
https://www.youtube.com/watch?v=-yHnyMaZhHg&feature=youtu.be
ՀՀ բանակի գեներալ–մայոր Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ Գևորգ Գևորգյանը իր հավատով է հաղթել, քանի որ նա 15-16 տարեկան էր և գնում էր կատարելու իր առաջադրանքները.«Ոչ մեկը չէր հավատում, որ նա կվերադառնա ու նա վերադառնում էր: Այս կենտրոնում պետք է մարզվեն մեր բոլորիս երեխաներն ու թոռները: Այստեղ պետք է մարզվեն անկախ սեռից, տարիքից և անկախ կուսակցական պատկանելությունից»,-նշեց գեներալ-մայորը:
ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի պատերազմի հերոս Արկադի-Տեր Թադևոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արցախյան պատերազմում իր տեսակով առանցնացած Գևորգը, որ ամենափոքր ազատամարտիկն էր այսօր կարողանում է իր հավաքած պաշարը փոխանցել մատաղ սերնդին:
https://www.youtube.com/watch?v=-Tv_n8r03gk
Լրագրողների հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը նշեց, որ Ռազմամարտական ծրագիրն իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով: Ըստ նրա, մասնակիցներն անցնելու են կրակային պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ:
«Կենտրոնի առաձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր մարմնակրթությունը հիմնված է մեր առանձնահատուկ հայկական տառերի հիմքի վրա, այսինքն՝ յուրաքանչյուր շարժում ուրվագծում է հայոց այբուբենի տառերը: Բայց խնդիրն այն է, որ սա ոչ միայն մարմնակրթական կենտրոն է, այլ հայրենասիրական երիտասարդական կենտրոն, որտեղ տարբեր տարիքի ու մոտեցումներ ունեցող մարդիկ համախմբվում են և իրենց գործն են կատարում պետականաշինության համար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութերում: