Նա սևամորթներին սովորեցրեց երգել հայերեն.Անժելա Ստեփանյանի «գաղտնիքը» /տեսանյութ/
Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը վերջերս տոնեց իր 20 ամյա հոբելյանը: Հիմնադրամի հիմնադիր նախագահ Անժելա Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարվեց վերհուշով և սիրով պատմեց իր իսկ խոսքով` երրորդ զավակի «Զվարթնոց» կենտրոնի մասին:
Պայծառ, կենսախինդ, էներգիայով լեցուն հայուհին բազմաթիվ արտիստների համար ճանապարհ է հարթել:
«Լավ եմ արել, թե վատ` թող գնահատի իմ ժողովուրդը և գնահատում է: Արածիս վկան իմ գործնեության պտուղներն են»,-ժպտում է Անժելա Ստեփանյանը:
«Զվարթնոց»-ը մոսկովաբնակ հայերի համար լուսավոր մի օջախ դարձավ և ստեղծումից 6 ամիս հետո արդեն Անժելա Ստեփանյանի սաները ելույթ էին ունենում Կրեմլի դահլիճում:
Անժելա Ստեփանյանը պայքարող, որոնող և լույսի մեջ անգամ լույս փնտրող հայուհի է: Նա պայքարել է ապրելու համար և հաղթել անգամ դարի հիվանդությանը:
Անժելա Ստեփանյանը երջանիկ է նաև իր զավակներով: Նրա որդին` Դավիթ Մինասյանը հայկական շոու-բիզնեսում ունեցավ իր ներդրումը: Դավիթը այժմ բնակվում է ԱՄՆ-ում, բայց մայրը հավաստում է, որ նրա հանդիսատեսը շուտով կծանոթանա երգչի նոր երգերին:
Անժելա Ստեփանյանը իր մարմնի ողջ բջիջներով է զգում երկիրը: Նա զինվորի համար մայր է ու մշտապես պատրաստ է անգամ սեփական միջոցներով հասնել առաջնագիծ և ուրախացնել ու ոգևորել հայ զինվորին:
Անժելա Ստեփանյանը ոչ միան հիացնում, այլ ապշեցնում է: Նա հայերեն խոսել և երգել է սովորեցրել եթովպացիներին:
Սևամորթ փոքրիկները ակնածանքով ու ջերմությամբ են նայում բարի ժպիտով հայուհուն: Նրանք գուցե պեղում են Անժելայի սրտի խորքում երկյուղածությամբ պահած մարգարիտները:
Անժելա Ստեփանյանը դիմում է բոլոր հայերին.«Օգնեք շնորհալիներին, որ գտնեն իրենց ճանապարհը»:
Զրույցի մանրամասները` տեսանյութում:
Զրուցեց` Լուսին Ղազարյանը: