26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրազեկում Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն և առավելագույն սահմանը և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։
1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։
2.Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝
–մինչև 30 օր———————-60.000 ՀՀ դրամ
–31 օրից մինչև 60 օր———–70.000 ՀՀ դրամ
–61 օրից մինչև 90 օր———–80.000 ՀՀ դրամ

–91 օրից մինչև 120 օր———90.000 ՀՀ դրամ
–121 օրից ավելի դեպքում—-100.000 ՀՀ դրամ։
3.ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։

Մնացական Բիչախչյանի Ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ