21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ:

Ինչպես հայտնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները։

Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ նման դեպքերի ավելացման մեջ մեղավոր են նաև մամուլը և հեռուստատեսությունը: 

«Կոչ եմ անում ձեզ․ դադարեցրեք ձեր այդ հրապարակումները, որովհետև դրանցով դուք ավելի եք կատաղեցնում հասարակությունը», – ասել է Էրդողանը։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ