Դատապարտյալին տեսակցության գնացած անձի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերել
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 6-ին ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած վերջինիս ազգական Ն.Պ.-ին: Արդյունքում նրա մոտ հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային երկու թափանցիկ փաթեթ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին փաթեթում եղել է 2.6 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն զանգված, երկրորդում՝ 1.4 գրամ կանաչավուն բուսական զանգված, ու եւս մեկ փաթեթ՝ կանաչավուն մանրացված բուսական զանգվածով, ընդհանուր քաշը՝ 11.39 գրամ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: