04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրք պրոֆեսորն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված  էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում:

Թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը:

Թուրք պրոֆեսորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը կապել է ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրության հետ:

«2009թ. ստորագրված 2 արձանագրություն կար: Այդ ժամանակ դրանք ստորագրելու մի շարք գործոններ կային՝ Հայաստանի տնտեսության վատ վիճակը, Ռուսաստանի ու ԱՄն-ի ճնշումը և այլն: Ստորագրությունները դնելուց հետո 2010 թվականի հունվարին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի այդ արձանագրությունները հակասում են երկրի սահմանդրությանը: Արձանագրությունների հարցը առանց լուծվելու արդեն փակված էր»:

Նշել է որ արձանագրությունների չեղարկումը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան առանց այդ էլ Հայաստանի կարիքը չունի: 

«Այսպիսով Հայաստանը ցույց է տալիս, որ նպատակ չունի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել: Թուրքիան ծայրաստիճան լավ է վերաբերվել. էլեկտրաէներգիա է տրամադրել, օգնություն է տրամադրել, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն է հրավիրել: Պետք է իմանալ հետևյալը՝ Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ: Եվ երբ ասում ենք Հայաստանը «ձեռք բերել», ըստ էության մեզ ենթարկում ենք Ադրբեջանին կորցնելու ռիսկին: Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ