17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է:

Նշենք, որ մարտի  1-ից մի շարք դեղեր դեղատները վաճառում էին բացառապես դեղատոմսով, որն իրարանցում էր առաջացրել քաղաքացիների շրջանում: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- կառավարության այսօրվա նիստում մանրամասնեց փոխնախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ դեղատոմսով դեղեր գնելու գործընթացում  խառնաշփոթ կա: «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ