21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա. ընդդիմադիր պատգամավոր

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխութուններ են կատարվել, ընդունվել են որոշ առաջարկներ: «Տարբեր որոշումների ստորագրման տարբերություններ կային, իսկ հիմա որոշվել է, որ Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը:  Կառավարության մեկ այլ առաջարկն է, որ բոլոր տեղերում, որտեղ նշվում է անվտանգության խորհուրդ, փոխարինվի անվտանգության խորհրդի գրասենյակ բառով»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Այստեղ շատ լուրջ տրամաբանություն կա, ավելին՝ առաջարկում եմ, որ հետայսու գործադիրն ավելի հետևողական լինի բռնած քաղաքական գծին և անի հետևյալ փոփոխութունները: Առաջարկում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անվտանգության խորհրդի կազմում են, հանեն և սահմանեն, որ անվտանգության խորհրդի անդամ կարող են լինեն ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Սրանով տրամաբանությունը կամբողջացվի:

 Մի ժողովրդական խոսք կա, որն ասում է՝ մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա, մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ ջակուչը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ