«Նա մեր հասարակության համար կարող է լինել ՄԻՊ-ի որակի մի պաշտոնյա»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծքում է ՝ Արմեն Սարգսյանը թեորեապես կարող է շատ հետաքրքիր ազդեցություն ունենալ եւ յուրօրինակ դեր խաղալ մեր քաղաքական դաշտում, բայց դա կախված կլինի իր կեցվածքից, գործունեությունից, հետրաբար դեռ ժամանակ է պետք այդ մասին ինչ-որ հստակ գնահատականներ տալու համար։ Այս մասին Ալեն Սիմոնյանն ընդգծեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Նա մեր հասարակության համար կարող է լինել ՄԻՊ-ի որակի մի պաշտոնյա, այսինքն՝ մարդիկ սկսեն իրեն վերաբերվել այնպես, ինչպես ՄԻՊ-ին, ով մեծ հաշվով՝ մեծ լիազորություններ չունի, բայց, միեւնույն ժամանակ, գոյություն ունի։ Ու շատերը հստակ չգիտեմ, թե այդ պաշտոնն ինչ է իրենից ներկայացնում, բայց ինչ-որ ձեւով հարգում են նրան։ Ահա այսպիսի մի բանի կարող է վերածվել Արմեն Սարգսյանի պաշտոնը, բայց, միեւնույն ժամանակ, նա կարող է նաև շատ լուրջ քաղաքական դերակատարում ունենալ…Դե, ժամանակը ցույց կտա՝ ինչպես կլինի», – ասաց Ալեն Սիմոնյանը։