Աղոթք երեխաների համար
Տեր, գոհանում եմ Քեզանից այս հրաշք զավակների համար։
Քո մեծ օրհնության համար։
Խնդրում եմ պահիր նրանց
Քո սուրբ ձեռքերի մեջ,
թող իրենց կյանքի ամեն օրն ապրեն Քեզ համար,
թող իրենց ապրած կյանքով Քեզ փառք բերեն։
Իրենց բոլոր ճանապարհներում թող հաջողված լինեն։
Ուժ տուր նրանց չհուսահատվել, չհանձնվել կյանքում պատահած ոչ մի դժվարության ժամանակ։
Հաստաստիր նրանց Քո ճշմարտության մեջ,
որպեսզի երբեք չհեռանան Քեզանից,
ավելի ամուր կառչեն ու միշտ փնտրեն Քեզ և երբեք չտրտմեցնեն Քո հայրական սիրտը․ Ամեն