16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանի նախագահին Թուրքիայում խնդրել են չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Anadolu-ն: Չիչեքը խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Նա ասել է նաեւ, որ 1915-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանը եւ Սփյուռքը մոտեցող 2015-ին Թուրքիային սեւացնող քաղաքականություն են իրականացնում։ “Մինչեւ հիմա ձեր ցուցաբերած դիրքորոշումն այդ հարցում մեր հավանությանն է արժանացել”,- ասել է Չիչեքը` խնդրելով Վրաստանի նախագահին առիթ չտալ, որ իրենց հարաբերությունները խաթարվեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ