04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետ կնշանակվի Սերժ Սարգսյանը.Գեներալ Մանվել

 «Ես 100 տոկոսով ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ  լինի, որովհետեւ ես իրեն վստահում եմ, որովհետեւ իր հետ առաջին օրվանից՝ 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ անցել ենք ճանապարհները: Ու ինքը միշտ նվիրված է եղել այս երկրին եւ պետությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի՞ Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանը արձագանքել է . «ՀՀԿ-ն ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք՝ ուրիշ մարդու պետք է առաջադրի»:

ԵԿՄ վարչության նախագահը նշել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով եւ լրագրողներին հարց է ուղղել. «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք»:

Լրագրողները հնչեցրել են գործող վարչապետ Կարեն Կարապետյանի անունը:

 «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»,-եզրափակել է Մանվել Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ