27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Համարժեք քաղաքական ֆիգուր չկա»

Քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը չգիտի, թե արդյոք շատ մարդիկ են դեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, չգիտի՝ քանիսն են կողմ, բայց ասում է, որ հաստատ գիտի, քչերը դուրս կգան փողոց՝ այդ որոշման դեմ պայքարելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  «Ես իսկապես չեմ հասկանում, թե «Ելքն» ինչպես է գնում այդ պայքարին, եթե, իհարկե, սկսի պայքար, իրենք էլ դեռ չեն հայտարարում հստակ, որ դուրս են գալու փողոց: Ասում են, որ եթե հասարակության կամարտահայտություն լինի, ապա իրենք կիրագործեն այդ կամարտահայտումը»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք սա չի կարող դառնալ օրակարգ ընդդիմության միացման համար, նա արձագանքեց, թե մեր ընդդիմությունը մշտապես չի կարողանում միանալ, դա շատ դժվար է ստացվում, եթե նույնիսկ ստացվում է: Բացի այդ, ըստ Վիգեն Խաչատրյանի, ներկայումս բացի Սերժ Սարգսյանից այլ թեկնախու չկա։ « Ես հանրապետականների նման չեմ ասում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ասպարեզում համարժեք քաղաքական ֆիգուր, լիդեր չկա»։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ սա նաև ընդդիմության խնդիրն է: «Եթե պայքարի են ելնում, պիտի գոնե սեփական թեկնածու ունենան, որը կկարողանա հավասար մրցակից լինել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ