01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների կառավարության ղեկավարներն ուղևորվել են ՀՀ կառավարություն, որտեղ կայանալու են հայ-վրացական բանակցությունները նախ նեղ, այնուհետև՝  ընդլայնված կազմով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ