26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը. Փաստ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում միայն դեղատոմսով: Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տե­ղեկացնում են. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից: Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը: Ցանկացած դեղ բացի ցուցումներից ունի նաև հակացուցումներ, և յուրաքանչյուր հիվանդի մոտ կա­րող են լինել վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է այս կամ այն դեղի օգտագործումը: Հետևաբար, բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար դեղը պետք է նշանակի բժիշկը:

Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի:

Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման ղեղատոմսերը՝ 6 ամիս:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողն­վող դեղերը մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի:

Ներկայացնում ենք առանց դեղատոմսի տրվող դեղերը’ ըստ դեղաբանական խմբերի:

ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄՒՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ

պարացետամոլ՝ պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան, անալգին,

ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, ուպսարին,

իբուպրոֆեն՝ բրուֆեն, նուրոֆեն, միգ, դեքսկետոպրոֆեն՝ դեքսալգին, բուտադիոն ինդոմետացին, դիկլոֆենակ քսուք՝ վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն,

համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին, տեմպալգին

ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ (թթվայնության բարձրացման հետ կապված դիիպեպսիկ երևույթներ, այրոց)

ալյումինիումի պրեպարատներ՝ ալմագել, ֆոսֆալյուգել, մաալոքս կարբոնատներ’ ռեննի, գևիսկոն

ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ

լոպերամի՝  իմոդիում, ռեհիդրոն, սմեկ- տա, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակ- տերիաներ, լակտոբակտերիաներ’ լինեքս, էնտերոլ,

ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ

գրիպոստադ, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու

ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ

պապավերին,

դրոտավերին՝ նոշպա, սպազմոլ, սպազմալգոն, սպազմոբլոկ

ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ

սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտտալաքս. գլիցերին մոմեր,

ՖԵՐՄԵՆՏՆԵՐ

պանկրեատին, կրեոն, մեգիմ

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

վիտամիններ Ա, Ե , Ց, պոլիվիտամիններ և հանքանյութեր՝  աեվիտ, կալցիում Դ3, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

ասպիրին կարդիո, կարդիոմագնիլ, տորմբո Աս

հեպարին պարունակող արտաքին օգտա­գործման քսուքներ՜լիոտոն, հեպաթրոմբին

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

կորվալոլ, վալոկարդին, վալիդոլ, կատվա­խոտի հանուկ, ալոճի ոգեթուրմ,

ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ

Տավեգիլ, Սուպրաստին, Ալերգոգան, Ֆե- նիստիլ,

ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ

կլոտրիմազոլ քսուք՝ նիզորալ, միկոնազոլ քսուք, տերբինաֆին քսուք՝ լամիզիլ, միկոսեպտին, էքսոդերիլ,

ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ

սինտլոմիցին քսուք, ստրեպտոցիդի քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, հիդրո­կորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք

ՄԱՇԿԻ ԴԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԼԱՎԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

բեպանտեն, պանտենոլ

ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք’ հերպեվիր, զովիրաքս,

ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ՀՈՄԵՈՊԱԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ ԲՈՒՍԱԿԱՆ ՕԱԳՍԱՆ ԴԵՂԵՐ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ