27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գազի սակագինը ազդել է ջերմոցների վրա

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի խոսքով, գազի վարձավճարների բարձրացման հետեւանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են: Սակայն նրանք այլընտրանք են գտել եւ պայքարում են “Գազպրոմ Արմենիա”-ի դեմ՝ չօգտվելով գազից:

“Մենք հույս չունենք այս պետությունից, ոչ էլ Գազպրոմից, եւ փնտրում ենք այլընտրանքային համակարգեր, որը 3 անգամ էժան վառելիքի ծախս է։ Հիմա աշխատում ենք գիտնականների հետ, Ռուսաստանից եկել են օգնելու, հայեր են, ովքեր ալտերնատիվ կաթսաներ են առաջարկում։ Գնալու ենք կաթսաները տեսնենք, փորձնական կառուցվել է, հույս ունենք, որ այդ տարբերակը կաշխատի”,– ասաց  նա։

Սակայն ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը չմանրամասնեց, թե  ի՞նչ կաթսաներ են, ո՞վ է ծրագիրը ֆինանսավորում, քանի որ նշեց, թե ֆինանսավորող կողմը “Գազպորմ Արմենիա”-ից  զգուշանում է։

Անդրադառնալով  Հայաստանում կրճատված ջերմոցների թիվը՝ Պողոսյանը դժվարացավ թվային տվյալներ նշել: Միայն ասաց, որ կա 950-1000 ջերմոցային տնտեսություն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ