20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե լավ իշխանություններ լինեն մայդաններ չեն լինի. Դավիթ Շահնազարյան

 “Վերածնունդ” միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար` Դմիտրի Շուլգան այսօր տեսազանգի միջոցով  միացավ “Մեդիա կենտրոնի” կազմակերպած քննարկմանը, որի թեման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են:

Շուլգան համառոտ ներկայացրեց Մայդանում տեղի ունեցող դեպքերի վերջին պատկերը:

“Այս պահին մարդիկ հավաքվում են, չնայած կրքերը համեմատաբար հանդարտ են, նրանց հարկավոր է ամրանալ հետագա գործողություններին պատրաստվելու համար:
Տրանսպորտը նորմալ է աշխատում, մարդիկ աշխատանքի են գնում: Բայց բոլորը հասկանում են, որ հեղափոխությունը հասել է կրիտիկական կետի”,-նշեց Դմիտրի Շուլգան:

Նա նկատեց, որ խոսքը բազմահազար  մարդկանց մասին է, սակայն ստույգ թիվ ասելը հնարավոր չէ:

“Երկրում այնպիսի իրավիճակ է, որ կոռուպցիան խեղդում է մարդկանց, մարդիկ չեն կարողանում ապրել և նրանց երկու հնարավորություն է մնացել միայն` կամ թողել հեռանալ կամ պայքարել և մեծ մասը ընտրել են երկրորդ տարբերակը”,- բացատրեց Շուլգան:

Քննարկաման մասնակից “Համաձայնություն” կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը  շնորհավորեց Ուկրաինայի ժողովրդին և հայտնեց իր սատարումը Եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին:

“Իշխանությունները ամեն քայլի դիմում են ընդդիմության հետ երկխոսության մեջ չմտնելոււ համար: Ժողովուրդը պայքարի ճանապարհին է և չի պատրաստվում զիջել իր անկախությունը”,-ասաց Շահնազարյանը և դիմելով Շուլգային հավելեց.” Եթե և մենք և դու ապրեինք նորմալ երկրում մայդաններ չէին լինի”:

Քննարկմանը մասնակցեց նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը վերլուծելով իրավիճակը փորձեց գնահատական տալ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ