28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադիբեկյանն իրեն նվաստացած կզգա

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն կարծում է, որ համակարգը պիտի նախօրոք ներդրվեր փորձարկման ու դրվեր քվեարկության: ՛՛Մեծ մոտ այս համակարգի բարոփոխողները գիտակցում են, որ հայն այն անձն է, ով նախընտրում է  գումարը պահել բարձի տակ, ու բանկում գումար պահելը վիրտուալ հարստություն է համարում, որին երբեք չի վստահում իր ժառանգական հիշողությամբ՛՛,-այսօր ասուլիսում ասաց նա:

Ինչ վերաբերում է համակարգի դեմ հունվարի 18-ին կայացած հանրահավաքին, ապա սոցիոլոգը նշեց, որ անհասականալի է, թե ինչու է ընդդիմությունն ոտքի կանգնել, չէ որ համակարգը վերաբերում է մոտ երկու հարյուր հազար քաղաքացու: Նրան զարմացնում է նաև, որ եթե համակարգն այդքան վատն է, ապա ինչու է միայն յոթից ինը հազար քաղաքացի դուրս եկել հրապարակ:

Ադիբեկյանը ասաց նաև, որ ինքը թոշակառու է, սակայն թոշակ չի ստանում:

՛՛Ամոթ է, ես եթե այդ թոշակը ստանամ, ինձ նվաստացած կզգամ՛՛:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ