26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես անձամբ որևէ ռեկտոր չէի նշանակի. նախարարը՝ պատգամավորին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակից: Պատգամավորը հիշեցրեց, որ այնտեղ դասախոսներից մեկը հացադուլ է անում, մյուս դասախոսներին, ովքեր ըմբոստացել են ռեկտորի որոշումների դեմ, հեռացրել են աշխատանքից, գրքերը թափված են դրսում, ինչի մասին մամուլում բավականին հրապարակումներ եղան:

Նա հետաքրքրվեց, թե ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Սահակ Մինասյանին կնշանակեր այդ պաշտոնում:

«Ես անձամբ որևէ ռեկտոր չէի նշանակի, ռեկտորը պետք է ընտրվի, որովհետև շատ կարևոր պաշտոն է: Մենք խնդիր ունենք նաև օրենքի հետ կապված՝ հավասարակաշռել համալսարանական ղեկավարությունը: Քվե տալուց առաջ ես կծանոթանայի նրա ծրագրին, զարգացման խնդիրներին: Եթե ես լինեի խորհրդի անդամ, կարող էի ասել, բայց հիմա հարցադրումը մի քիչ ճիշտ չեմ գտնում»,-պատասխանեց Լևոն Մկրտչյանը: Նա հավելեց, որ իրեն փորձում են ներքաշել այս խնդրի մեջ՝ երբեմն վիրավորական կոչերով, բայց համալսարանը խորհուրդ ունի, որն էլ պիտի զբաղվի աշխատանքային գործունեության ընթացքում ծագած խնդիրներով:

«Առաջիկայում լինելու է համատեղ մեծ խորհուրդը, որին ես էլ կմասնակցեմ, կմասնակցի նաև խորհուրդի նախագահը, և բոլոր հարցերին կկարողանանք այնտեղ պատասխանել: Իրավունք էլ չունենք միջամտել կոլեկտիվի խնդիրներին: Ճիշտ կլինի, որ նախ հանգստացնենք խնդիրը, հարթակը պետք է լինի կոլեկտիվի խորհուրդը, կլինեն հրավիրված դասախոսներ, կլինի նաև էթիկայի հանձնաժողով»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ