Նիկոյանը չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ. Լևոն Զուրաբյան /տեսանյութ/
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսլր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ իշխանությունը ցանկանում է անպարկեշտ ձեւով մարտի 1-ի հարցը փակել՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելով:
«Սա կլինի իշխանության պլանի իրագործում: Եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում ընդունվի մի որոշում, որտեղ միայն կբավարարվի փոխհատուցման պահանջը, ապա այդ դեպքում սա կհամարվի անբարոյական գործարք», – ասաց Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանին անդրադարձավ նաև Սամվել Նիկոյանի վերջին օրերի հայտարարություններին: Ըստ Զուրաբյանի՝ Նիկոյանը չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ, ՀՀԿ-ից ընտրել էին անհատ, որը քիչ է ենթակա հասարակության ատելությանը, նրան հանձնարարել են անել այդ կեղտոտ գործը՝ կոծկել մարտի 1-ը:
«Ինքը չհասկացա՞վ, թե իրեն ոնց փչացրին: Չնայած՝ վերջում հասկացել էր: Եթե Կոնգրեսը լիներ Պառլամենտում, ինքը չէր կարող նման կերպ խոսել, իսկ հիմա նրան հակադարձող չեղավ, ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ ես քո հնամաշ բառերը նորից ասում», – ասաց Զուրաբյանը՝ նշելով՝ իշխանությունները ժողովրդից պիտի նորողություն խնդրենն Մարտի 1-ի համար։