19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Լուրջ խուճապ է առաջացել. Ժողովուրդ

Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եւ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզե­րի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում մարտի 1-ին ընդառաջ՝ մար­դիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլի­նեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղա­տոմսի համար: Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու չէ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղա­քացուն մի քանի հետազոտության է ու­ղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում:

Սա առիթ է դարձել, որ­պեսզի քաղաքացիները այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն: Բացի այս՝ օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանո­թային եւ հորմոնային հիվանդություն­ներով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառ­վող դեղերն են տեղ գտել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ