07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցրած երաժիշտները ձերբակալվել են

Ստամբուլի Գյունգորեն թաղամասի հարսանյաց սրահներից մեկում անցկացված հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցնելու համար երաժիշտներ Իհսան Աջեթը, Ինայեթ Շարքըչը և հարսանքատեր Հիքմեթ Աքյոլը ձերբակալվել են:
 
Ձերբակալվածները  մեղադրվել են «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեջ: Իրավապահ մարմինները դատարանում երաժիշտներից բացատրություն են պահանջել՝ իրենց նվագած երգացանկի վերաբերյալ:

Մեղադրականներին կցվել են երաժիշտների՝ սոցցանցում  Աֆրինի թեմայով կատարած գրառումները:  

Դատարանը որոշել է, որ վերոնշյալ քաղաքացիներին ձերբակալելու համար կա հանցագործության հիմնավոր կասկածանք  և գործ հարուցելու համար առկա են բավարար փաստեր: 

Աղբյուր`    Demokrathaber.org
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ