12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արթիկի ոստիկանապետ Խորեն Բարխոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է: ՀՀ ոստիկանապետի հրամանով փոփոխություններ են տեղի ունեցել նաև Արարատի և Արմավիրի բաժիններում: Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետի պաշտոնում, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանն՝ Արմավիրի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ