30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատապարտվում են անթույլատրելի ապացույցների հիման վրա.Սեֆիլյանի գործ

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց  11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերված ինքնաձիգերն ու փամփուշտները սարքին չեն եղել: Փամփուշտների մի մասը օգտագործման համար պիտանի չեն եղել:

« Հրայր Թոփչյանը և մյուսները դատապարտվում են անթույլատրելի ապացույցների հիման վրա: Առկա չեն այնպիսի թույլատրելի ապացույցներ, որոնց հիման վրա իմ պաշտպանյալի արարքը համարվի հանցագործություն: Հետաքննիչն է եղել  այն գործիքը, ով իրեղեն ապացուցներ է  մտցրել այս գործի մեջ, մինչդեռ հարգելի դատարան, Դուք թույլ չտվեցիք հետաքննիչին, որպես վկա հրավիրենք դատարան: Եթե Դուք օբյեկտիվ վճիռ չկայացնեք, ապա մենք դիմելու ենք, որ հետաքննիչը քրական պատասխանատվության ենթարկվի: Այսօրվա իմ պաշտպանական ճառը կազմել եմ մի սկզբունքով՝ մի ասեք իմ մասին սուտ, որ ստիպված լինեմ ասել Ձեր մասին ճշմարտությունը»,-հայտարարեց պաշտպանը:

Նա իր պաշտպանյալի համար արդարացում պահանջեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ