27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռթիռակոծման ժամանակ զինվորներին ուղարկել է թաքստոց, ինքը մնացել է դիտակետում.Հերոս Տիգրանին չեն մոռանա

Գալիքի համար, ապագան կերտող մանուկի համար..ապրելու Ապրիլ
Պինդ է Քո սահմանը. Ես եմ Քո պաշտպանը՝Լեյտենանտ Տիգրան Պողոսյան
Ծնունդդ Շնորհավոր ,այսօր կդառնար 26 տարեկան

Մեր զինվորների արյունն է հոսում,
Արյամբ է գծվում սահմանագիծը
Նայում մայրերի թախծոտ աչքերին
Ու հասնում նրանց հոգու գրերին..,
Աղոթք են գրում ցողված արցունքով
Ու լո՜ւռ աղոթում հույսի ճրագով:
Երբ գաղափարը մեծ է, իսկ ասելիքը շատ, դժվար է սեղմ գրել,,,,
Թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։Մարդկային սիրտը լի է ուրախությամբ ու թախիծով:
Պատերազմը մարդակուլ գազան է , որը մի րոպեում վերացնում է տարիների ընթացքում ստեղծվածը , խլում է բնության մեծագույն հրաշքի ՝ մարդու կյանքը : Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր՝ ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին;Սովորել է տեղի դպրոցում՝ բարձր առաջադիմությամբ: 2010 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից: Նույն թվականին ծառայության է անցել Մարտակերտի N զորամասում:2016 թվականին ակտիվորեն մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին:2016թ-ի ապրիլի 26-ին մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից մահացու վիրավորում է ստացել: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով և այլ պարգևներով: Առաջատատար դիրքեր պահող ջոկի հրամանատար էր, Հռթիռակոծման ժամանակ զինվորներին ուղարկել է թաքստոց, ինքը մնացել է դիտակետում՝ զինվորի կողքին, ականի պայթյունից վիրավորվել է, որից էլ մահացել։ Տիգրանի պաշտպանած դիրքը անվանակոչվել է իր անունով:
Նույնիսկ ամենամութ գիշերն է աստղերով լի: Արժե ապրել աստղազարդ երկնքի համար, որի միջով անցնում է արեւի ճանապարհը որտեղ մի հզոր ուժ կա ,,,պահպանում են նրանք հավերժ մեզ թշնամուց ;Անհնար է կանգնեցնել, ետ կամ առաջ շրջել ժամանակի անիվը: Արժե ապրել ժամանակին համընթաց:Ծանր է հրաժեշտը. բաժանումն իր հետ տանում է հանդիպման բերկրանքը:Մարդը պետք է ընդունի կյանքն իր բոլոր երևույթների ու գույների մեջ որպես մի ամբողջություն և կարողանա այն գնահատել:Խաղաղաղություն եմ ուզում էլ չեմ դիմանում
Հավերժ փառք քեզ հերոս,,,

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ