27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել:

Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը ոչ այլ ինչ է քան հայ համայնքի իրավունքների ոտնահարում:

«Պետությունն արդյոք ի՞նչ հիմնավորմամբ է մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը: Ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ Մութքաֆյանը, իր այս հիվանդությամբ, բժշկության օգնությամբ կարող է երկար տարիներ ողջ մնալ: Այդ դեպքում, երբ հայտարարում եք, որ մինչև  պատրիարքը չմահանա ընտրություն չի լինի, նկատի ունեք, որ պատրիարքարանը երկար տարիներ կառավարվելու է ձեր նշանակած կառավարչի կողմի՞ց:

Բացի այդ, ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեից հետո նախագահ Էրդողանը պահաջեց, որ սեղմ ժամկետներում պատրիարքի ընտրության հարցը կազմակերպվի: Դրանից հետո արդյոք ի՞նչ փոխվեց և ի՞նչու նա փորձեց խոչընդոտել ընտրական գործընթացին: 

Նախագահ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ քննադատեց, որ Արևմտյան Թրակիայում մուֆթիի ընտրությունները չեն անցկացվում: Այդ դեպքում ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում երկար տարիներ հայ պատրիարքի ընտրության խոչընդոտումը, եկեղեցական ավանդույթները արհամարհելով,  պետության կողմից մեկին  որպես կառավարիչ նշանակելը  և այդ որոշումները հայ համայնքին պարտադրելը»,-ասվում է հայ պատգամավորի հարցադրման մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: 

Աղբյուր`    Agos
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ