07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վթար Վանաձորում, կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին ժամը 21:30ի սահմաններում Վանաձորի Նարեկացի փողոցում միմյանց են բախվել վրացական համարանիշերով “Օպել”-ն ու  “Վազ 2106” -ը:

Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել  “Օպել”-ի վարորդը 1985 թ ծնված Վլադիմիր Սուքիասյանը եւ  ուղեւորը, նրանց վիճակն այժմ բավարար է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Ուղեւորը անչափահաս է, այլ տվյալներ չհաջողվեց ճշտել:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի Վանաձորի թղթակիցը,  “Վազ 2106”-ի ավտովարորդը`1991թ-ին ծնված Արեն Նավասարդյանը հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնությունը դուրս է գրվել:

ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի հրամանատար ոստիկանության մայոր Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին ասել է, որ  պարզ չեն վթարի  հանգամանքները:

Նշենք, որ Վանաձորի այս հատվածում սա առաջին դեպքը չէ: Նարեկացու փողոցի այս հատվածը  միջպետական նշանակության ճանապարհ է, եւ վթարներ այստեղ հաճախ  են լինում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ