13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել».թեժ իրավիճակ դատարանում

«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր մեղադրող-դատախազ  Պետրոս Պետրոսյանին ուղղված բողոքի ակցիա իրականացրեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Մինչեւ դատական նիստի սկսվելը «Սասնա ծռերի» աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», և այլ մակագրությաբ պաստառներով նստել էին դատական նիստերի դահլիճում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը  նախազգուշացում հայտարարեց Սասնա ծռերի աջակիցներին, ասելով, որ կրկնելու դեպքում կհեռացնի նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանի հասցեին նման արտտահայտություն էր հնչեցրել «Մի հաչա, թուրք», ինչն առաջացրեց Սասնա ծռերի անդամների եւ նրանց աջակիցների վրդովմունքը։

Նշենք, որ այսօրվա նիստում լսվում է Պավլիկ  Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ