27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի հաչա, թուրք».դատախազը՝ ապարանցի Պավլիկին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստում հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակա Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու, Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։

Դատավոր Մեսրոպ Մակյանը  Խանդոյանին կոռեկտության կոչ արեց:

 Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքի  ժամանակ «Սասնա ծռերի» անդամները հունից դուրս եկան: Պավլիկ  Մանուկյանը դատախազի հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ արձագանքեց. «Մի հաչա, թուրք»։

Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար Պավլիկ Մանուկյանի նկատմամբ սանկցիա կիրառեց և նրան 10 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին դատարանը նույնպես ենթարկեց դատական սանկցիայի՝ նախազգուշացում։ 

Նշենք, որ այսօրվա նիստում լսվում է Պավլիկ  Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ