28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Անշարժ գույքի գներն անցած տարի չեն փոխվել

Անցած տարի Հայաստանում անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն 2012թ-ի հետ համեմատ չի  արձանագրվել: Այս մասին 2013թ-ի ամփոփման ասուլիսում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:

 “Իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա կոմիտեի համակարգը 2012թ.ից հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշերով՝ միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները”,-նշեց նա:

 Անշարժ գույքի շուկայում փոփոխություն չեն մտցրել նաեւ սիրիահայերը: Ըստ Աշոտ Մուսայանի՝ նրանք հիմնականում գույք ձեռք չեն բերում եւ վարձակալությամբ են ապրում: Սա չի կարող բերել շուկայի փոփոխության:

 Նվազել են նաեւ դատական վեճերը, կադաստրի համակարգում արված գործարքների հարցում դեռ որեւէ բողոք չի եղել: Սա ըստ Մուսայանի նշանակում է, որ կադաստրում աշխատում են:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ