27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2008-ի տնտեսական ճգնաժամի պատճառով 2 միլիարդատեր ինքնասպան եղավ (տեսանյութ)

Հոգեբան Իրինա Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ խորը ցավակցություններ  հայտնում վերջերս մայր ու 9-ամյա դստեր ինքնասպանության պատճառով նրանցից զրկված հարազատներին: Հոգեբանն ասաց, որ պատճառների մասին չգիտի, քանի որ չի ճանաչել, սակայն նշեց, որ լրատվամիջոցներո վարկած էր շրջանառվում, որ նրանք նախքան ինքնասպանություն գործելը եղել են սրճարանում, հետո հանգիստ դուրս են եկել, և չի բացառվում, որ սպանություն է եղել, բայց դա արդեն իրավապահների լիազորության ներքո է:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ինքնասպանություններին, ապա նա ընդգծեց, որ պատճառները տարբեր են, օրինակ՝ երիտասարդ աղջիկ, ում նշանը հետ են տալիս, ծնողը հիվանդանոցում է, ինքն էլ մինչամուսնական հարաբերություններ է ունեցել, աշխատանքից էլ դուրս է եկել, քանի որ պիտի ամուսնանար, արդեն իրեն փակուղում է զգում: Սակայն եթե նման դեպքում ինչ-որ լավ բան է լինում, օրինակ՝ աշխատանքից հետ են վերցնում, ուշադրություն է լինում նրա նկատմամբ, ինքնասպանության գնալու քայլը հեռանում է մտքից:

Իրինա Ծատուրյանն ընդգծես, որ մենք՝ հայերս, փակ ենք, նույնիսկ ընտանիքում է դա խնդիր առաջացնում:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ այդ փակուղիների ժամանակ պետք է կյանքի նկատմամբ տեսակետները փոխել: Պատճառների մասին նա նկատեց՝ տարբեր են: Նա օրինակ բերեց, որ 2008-ի տնտեսական ճգնաժամի պատճառով 2 միլիարդատեր ինքնասպան եղավ, այսինքն՝ միշտ չի, որ սոցիալականն է պատճառը:

ԱՀԹ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Նշան քահանա Ալավերդյանն էլ հուշեց՝ պետք է գիտակցել՝ ելք միշտ էլ կա, հորդորեց՝ հաճախ ժպտացեք դիմացինին:

«Մենք հոգևորականներս պատրաստակամ ենք, ցանկացած հարցով կարող եք գալ, դիմել մեզ »,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ