22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատերազմը անխուսափելի է. Բոնդո

«Ես դեռ 5 տարի առաջ եմ կանխատեսել, որ 2018 թվականին պատերազմը կվերսկսվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո):

Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի լուծումները կախված են երկրի ղեկավարներից, սակայն ժամանակը ցույց է տվել, որ բանակցությունները անիմաստ են:

«Մենք հոգեպես պատրաստենք՝ հանուն երկրի կռվելուն ու երկիրը պահելուն: Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք, քանի որ պատերազմը անխուսափելի է»,-նշեց ազատամարտիկը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Երևանը հանդիսանում է Ադրբեջանի  պատմական հողը և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն իրենց պատմական հայրենիքը, հրամանատարը հայտարարեց.«Բաքուն է մերը, որովհետև իրենք քոչվորներն են ու մի քանի տասնյակ տարի է , որ պետություն ունեն: Այն էլ Լենինի շնորհիվ: Հայերը հազարամյակների պատմություն ունեն, Դրա էշ խելքին նայեք»,-եզրափակեց Արագած Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ