26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դասադուլից հացադուլ, հացադուլից դասադուլ. ՇՊՀ-ում բողոքը շարունակվում է (տեսանյութ)

Շիրակի պետական համալսարանում հացադուլը դադարեցվեց, շարունակվում է դասադուլը, որին մասնակցում են պատմության բաժնի երեք կուրսեր:

Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանը, ով երկու օր հացադուլ էր հայտարարել և կոչով դիմել ՀՀ ԿԳ նախարարին՝ ակնկալելով վերջինիս ուշադրությունը հրավիրել Շիրակի համալսարանում տեղի ունեցածին:

Մանկավարժականում բողոքի ակցիաների մասնակիցները բարձրաձայնում են, թե ռեկտորը խախտում է բուհի կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների և ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը:

Չնայած ակցիաներին, բուհում գիտխորհրդի նիստերը գումարվել են, և ընտրությունները կայացել են: Այժմ արդեն ուսանողներն ու դասախոսները բողոքում են գիտխորհրդի ընտրությունների դեմ՝ հայտարարելով, որ դրանք իրավական չեն, և որ ամբիոնի վարիչներ և դեկաններ պետք է ընտրվեն բացառապես ֆակուլտետների խորհուրդներում, իսկ գիտխորհուրդը պետք է հաստատի:

Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն իր հերթին հայտարարում է , որ բողոքող դասախոսների թիկունքում այլ ուժեր կան, և նաև անձնական խնդիր են լուծում:

Չնայած այն բանին, որ արդեն 3 օր շարունակ խաթարվել է բուհի անդորրը, պաշտոնական շրջանակներն այս ամենին արձագանքում են համակ լռությամբ:

Ոչ միայն նախարար Մկրտչյանը, այլ նաև ԿԳ նախարարության ոչ մի մասնագետ չի արձագանքել, պաշտոնական հայտարարություն չի տարածել նախարարությունը, չի հորդորել նույնիսկ դասախոսին դադարեցնել հացադուլը:

Բայց պայքարը շարունակում են ու չեն պատրաստվում նահանջել, միայն թե հիմա այլ մեթոդներով  են իրենց ձայնը տեղ հասցնելու:

Մանրամասները` տեսանյութում:IMG_20180215_140015

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ