27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արյունաբանական կենտրոնում մշտական հսկողության տակ է գտնվում մոտ 1435 երեխա»

ՀՀ առողջապահության նախարարության Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մշտական հսկողության տակ է գտնվում մոտ 1435 երեխա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանը:
Ըստ բանախոսի՝ վերոնշյալ 1435 երեխայից 244-ը արյան համակարգի չարորակ հիվանդություններով են տառապում․ նրանք մշտապես վերահսկողության տակ են։
«Դինամիկայում ակնառու աճ չկա, բայց եթե հաշվի առնենք մեր բնակչության իրական թիվը, միգուցե և որոշ տոկոսով բարձրացել է», – նշեց բանախոսը:
Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Լուսինե Քրմոյանն էլ իր հերթին վստահեցրեց՝ արյունաբանական կենտրոնն ունի արդեն գրանցել է բավականին լուրջ հաջողություններ, և ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս երեխաների շրջանում 70-80 տոկոս լավացություն կա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ