08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Զբոսաշրջիկների թվի հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից

2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով. կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ «Հիմնական աճն ապահովել են Ռուսաստանը, Իրանը,Արևմտյան Եվրոպայի երկրները, հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից»,-ասաց նա։
 
Զարմինե Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կոմիտեն շատ հետաքրքիր միջոցառումներ է պատրաստել։ «Մշակել ենք ու շուտով Սանկտ Պետերբուրգ քաղաքում կներկայացնենք «Ռուսական հետք» ծրագիրը, որը Հայաստանում ռուսական ժառանգության մասին է, շատ հետաքրքիր ծրագիր է, նախատեսում ենք ներկայացնել «Էրմիտաժում»»,-ասաց նա։

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ