27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սովից երեխաներ են մահանում. «Սուրբ Աստվածա­մայր» բժշկական կենտրո­նի տնօրենի սահմռկեցուցիչ բացահայտումը. Հայկական Ժամանակ

Երեւանի «Սուրբ Աստվածա­մայր» բժշկական կենտրո­նի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս պատասխանելով իր ղեկավարած հաստատությունում լքված նորածնի մասին թերթի հարց­մանը, անդրադարձավ նա­եւ երեխաների թերսնուցման խնդրին ու դրա ան­դառնալի հետեւանքներին՝ վեր հանելով սահմռկեցու­ցիչ իրականությունը:

Բժշկի խոսքով, լինում են դեմքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: Նա, սակայն, չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել: Նիկոլայ Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտանիքն ապ­րում է սոցիալական ծանր պայ­մաններում, ավելի ճիշտ կլինի չա­մաչել ու երեխային ժամանակա­վորապես հանձնել պետության հոգածությանը, քան թե նրան հասցնել սովամահության:

«Եթե ֆինանսական լուրջ խն­դիրներից, այս կամ այն կազմա­կերպչական հարցերից ելնելով ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունը ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը,  զարգացումը եւ այլն, քան թե տա­նեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային Էլ կորցնեն, այն դեպքում, երբ կարելի Է այդ դժվար փուլում օգտվել պետական օժան­դակությունից, հետո, տա Աստված, ոտքի կանգնեն, այդ ընտանիքի սո­ցիալական խնդիրները լուծվեն, գնա երեխային ետ վերցնի»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշ­կական կենտրոնի տնօրենը:

«Ու այդ փուլում է, որ մենք գտ­նում ենք, որ տարածքային սոցիա­լական հանձնաժողովները էլ ավե­լի ակտիվ պետք է աշխատեն: Եթե լինում են նման ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, խորհուրդ տրվի, որ ժամանակավորապես այդպիսի լուծում ընտրվի: Դա ավելի լավ է, որովհետեւ երբեմն բերում են շատ վատ պահված, կարելի է ասել համարյա թե սովի մատնված երեխաներ ծայրահեղ ծանր վիճակում: Որոշ դեպքերում էլ չի հաջողվում նրանց փրկել: Դա միայն եւ միայն թերսնուցման ու ոչ ադեկվատ խնամքի հետեւանք է»: Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում որքա՞ն հա­ճախ են նման դեպքեր գրանցվում, Նիկոլայ Դալլաքյանը պատասխա­նեց, որ նման վիճակագրություն իրենք չեն վարում:

Նա չասաց նաեւ, թե երբ է գրանցվել սովամահության վերջին դեպքը:

«Ես ձեզ ասացի այդ երեւույթների մասին, որ ցավոք սրտի կան շատ ծանր սոցիալական վիճա­կում գտնվող ընտանիքներ, որոնց շատ դեպքերում մամուլն էլ է անդ­րադառնում, նաեւ բավականին ակտիվ օժանդակություն է ցուցա­բերում, բայց կան ընտանիքներ, որոնք այս խողովակներից որեւէ մեկից ոչ օգտվել են, ոչ էլ, կարող է, գիտեն տեղը: Իրենք իրենց յուղի մեջ, կոպիտ ասած տապակվում են, արդյունքում բերում են ծայրա­հեղ ծանր, հյուծված վիճակով երեխա, որին միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել»:

Երեխաների աղքատության մա­սին Հայաստանի ազգային վիճա­կագրական ծառայության հրա­պարակած պաշտոնական ամենաթարմ տվյալները վերաբերում են 2016 թվականին:Նշված տարվա դրությամբ, մինչեւ 18 տարեկան երեխաների 2 տոկոսը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2 տոկոսը՝ աղքատության մեջ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ