12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

«Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից». Ծռերի գործով դատավորը որոշեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող , «Սասնա ծռերի» գործով դատական  նիստը  հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակը այլեւս չի կարող շարունակվել եւ դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար:

«Փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից եւ դրանից ելնելով դատարանը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի, հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Մենք կդիմենք հանրային պաշտպանի գասենյակ, որպեսզի  հանրային պաշտպաններ ներգրավենք դատական նիստերը նորմալ շարունակելու համար»,-նշեց դատավորը:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռերի» անդամները հրաժարվել էին դատական նիստ անցկացնել իրենց պաշտպանների բացակայության պայմաններում:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  փետրվարի 21-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ