27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը` մարկետինգային և կազմակերպչական աշխատանքների, և ՓՄՁ ԶԱԿ-ը՝ գործարար կապերի հաստատման օժանդակությամբ:
Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար և պարարտանյութ արտադրող ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» տաղավարում:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հաջողություն է մաղթել հայ արտադրողներին.  «Եվրոպական միությունը հավատում է գյուղատնտեսության և առավել ևս օրգանական գյուղատնտեսության  զարգացմանը Հայաստանում:  Կարծում ենք, որ  գյուղատնտեսությունը պետք է հանդես գա որպես Հայաստանի զարգացման շարժիչներից մեկը: Աշխատող բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հայաստանի գյուղական համայնքներում: ԵՄ-ն աջակցել է գյուղական համայնքների մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը և տնտեսական գործունեության դիվերսիֆիկացմանը:  ԵՄ-ֆինասավորմամբ իրականցվող ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ հատկապես ավելացել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը, արժեշղթաների միջև հիմնվել է կապեր և բարձրացել  է ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը: Ի լրումն՝ ԵՄ-ն Հայաստանում  օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, այլ նաև  որպես առողջ ապրելակերպի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականությանը»:

«ՕԳԱՆ ծրագիրը հայ ֆերմերներին և արտադրողներին աջակցում է օրգանական արտադրանքի ծավալի մեծացման և արտահանման շուկաներում, հատկապես Եվրոպայում գործարար կապեր հաստատելու գործում։ Անցած տարվա մասնակցությունը շատ արդյունավետ էր. ցուցահանդեսից հետո բուսական յուղեր և հատապտուղների չոր էքստրակտներ արտադրող ընկերությունը կրկնապատկել է արտահանման ծավալները։ Մենք հույս ունենք, որ «BIOFACH»-ում հաջողությունը կոգեշնչի մյուսներին անցնելու բարձրարժեք օրգանական ապրանքների արտադրության և Հայաստանում ձևավորելու կայուն գյուղատնտեսութուն»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի խմբի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է, ուստի իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված  օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին տեխնիկական, ֆինանսական և խորհրդատվական աջակցություն տրամադրելուն, իրազեկման մակարդակի բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին, կրթական ծրագրերին,  ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում ներկայացնելուն:
«Մասնակցությունը նման հեղինակավոր ցուցահանդեսին ևս մեկ հնարավորություն է հայկական օրգանական գյուղմթերքը ներկայացնելու համար։  Նման ցուցահանդեսներին մասնակցությունը նաև կարևորվում է նրանով, որ հայ արտադրողները կարող են ծանոթանալ միջազգային փորձին,  ոլորտի նորարարություններին և զարգացումներին։ Գյուղատնտեսության նախարարության կողմից այժմ մշակվում է նոր ծրագիր՝ Կանաչ գյուղատնտեսություն, որի հիմնական թիրախը կլինի օրգանական գյուղատնտեսությունը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մենք վստահ ենք, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում ունի մեծ ներուժ, և կանենք հնարավորն այն ճիշտ օգտագործելու համար»,- նշել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։
«Հայկական օրգանական սննդամթերքը դեռևս մեծ ծավալների չի հասնում, սակայն կառավարությունն ամեն կերպ խթանում է այն։ Եվրոպական ցուցահանդեսին մասնակցությունը մեր արտադրողների համար բարձրորակ արտադրանքով միջազգային ասպարեզում մրցակցելու և նոր պատվերների հնարավորություն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
 «ԲԻՈՖԱԽ» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է գլոբալ 7 տնտեսական տարածաշրջաններ։ Էքսպոյին այս տարի 129 երկրից 2,790 ընկերություն է մասնակցում։ Այնտեղ տարեկան ավելի քան 51 000 այցելուներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ ծանոթանում են օրգանական սննդի արտադրության ոլորտի զարգացումներին, գործարար կապեր հաստատում և պայմանագրեր կնքում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ