27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Հրավիրել ենք նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Պաշտոնապես կհրավիրենք նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected]էլեկտրոնային հասցեով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ