11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանները ութ միլիոնի գողությունը բացահայտեցին “տաք հետքերով”

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը: Գողոնն առգրավված է: Գ. Մարգարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 Henaran.am -ին տեղեկացնում է  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ