Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց 7-րդ զավակը ծնած մորը
Հունվարի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գեւորգյանի եւ վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի հիվանդանոց, ուր գլխավոր բժիշկ ԱնահիտԿարապետյանի եւ բժիշկ-գինեկոլոգ Տիգրան Գեւորգյանի ուղեկցությամբ այցելեց բազմազավակ մայր, Հորբատեղ գյուղի բնակիչ Լիաննա Խաչատրյանին:
Նա 7-րդ զավակն էր լույս-աշխարհ բերել, որի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց Լիանային եւ իր ընտանիքին, առողջություն մաղթեց մայրիկին եւ նորածին բալիկին: Մարզպետը հետաքրքրվեց նրանց որպիսությամբ եւ հիվանդանոցային պայմաններով: Էդգար Ղազարյանը դատակաձեռն չէր գնացել:
Նա նվերներ եւ ֆինանսական օժանդակություն հանձնեց բազմազավակ մայրիկին:
Նույն առաքելությամբ մարզպետն այցելեց նաեւ ծննդատանը գտնվող առաջնածին մայր, Արտաբույնք գյուղի բնակիչ Շուշանիկ Գաբրիելյանին եւ 3 երեխայի մայր, Աղավնաձոր գյուղի բնակիչ Օլգա Սողոմոնյանին:
Այս մասին տեղեկացրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում: