27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է ուզում «Դաշնակցությունը»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ «Դաշնակցությունը» ռեյտինգային համակարգի դեմ է հանդես գալիս, քանի որ ինքն անձամբ տուժել է այդ համակարգից վերջին ընտրությունների ժամանակ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Արմեն Բադալյանը նկատեց. «ՀՅԴ-ը չկարողացավ շատ ձայն հավաքել, չկարողացավ կոնկրետ անձանց տանել խորհրդարան, այսինքն՝ նա հիմա ցանկանում է 100 տոկոս համամասնական համակարգ ունենալ, որպեսզի ընտրղները կուսակցությանը ձայն տան, ոչ թե կոնկրետ անձանց՝ գործարարներին, ովքեր ՀՀԿ-ի համար աշխատում են»:

Բացի այդ, ըստ Արմեն Բադալյանի, ինչ-որ ձևով կուսակցությունը պիտի ջանա իր մասին հիշեցնելու, որպեսզի լրագրողներն անդրադառանան իրենց, իսկ այս թեման լավագույնն էր, որ այս պահին կարող էին բերել: 

«Չմոռանանք նաև, որ ապրիլին վերադասավորումներ են սպասվում, և ՀՅԴ-ը փորձում է մեծ փայ ստանալ արդյունքում: Բայց այս քայլը որ մի կերպ չի կարելի դիտարկել որպես ընդդիմադիր»,-կարծում է փորձագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ