27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել:

Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության համաձայն՝ Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր է վիրավորվել, 5 հոգի էլ վիրավորվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից: Վերջինս «Ձիթենու ճյուղ» գործողությունում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը:

Բախումները տեղի են ունեցել Աֆրինի Բուրսեյա և Դարմըք լեռների միջև ընկած տարածքում: Նախօրեին էլ Աֆրինում Թուրքիայի բանակը կորուստներ էր տվել: Քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել էր 2 թուրք զինվոր:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ