13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաճառել կամ նվիրել չօգտագործվող գույքը. վարչապետ

Վարրապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունն արձանագրել է, որ պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին եւ մյուս կազմակերպություններին ամրագրված գույքը փաստացիորեն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով եւ մասնակիորեն։  

Վարչապետը  նշեց, որ այս գույքի պահման եւ սպասարկման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին։

«Այդ պատճառով անհրաժեշտ է գործածել այդ գույքը ե՛ւ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով, ե՛ւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով տալ դրանք անհատույց օգտագործման կամ սկսել դրանց օտարման գործընթաց»,-նշել է վարչապետը։

Կարեն Կարապետյանը  հանձնարարեց գործադիր մարմնի ղեկավարներին, շրջանային վարչակազմին եւ Երեւանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում չօգտագործվող գույքի գույքագրում անցկացնել եւ ցուցակը ներկայացնել Պետական գույքի կառավարման վարչություն։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ամփոփել տեղեկությունը եւ կառավարությանը առաջարկ ներկայացնել չօգտագործվող գույքի փոխանցման կամ օտարման շուրջ։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ