20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ելքի» հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: Նախագծի հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է:

«Ավտոմոբիլային տրանսպորտի և վարչական իրավունքի վերաբերյալ» օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 11 դեմ և 25 ձեռնպահ ձայներով:

«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերականացնելու նախագիծը ևս ընդունվեց 99 կողմ ձայներով:

«Ելքի» հեղինակած «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում ու պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ևս ամբողջությամբ ընդունվեց 98 ձայներով:

Սրանով խորհրդարանն ավարտեց իր օրակարգը, սակայն շարունակում է աշխատանքները, քանի որ Կառավարությունը նախաձեռնել է արտահերթ նիստ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ