09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Համալսարանը դատի է տալիս ուսանողներին. Ժողովուրդ

Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատտրանում: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկա­կան պետական մանկավարժական հա­մալսարանը դիմել է Գեղարքունիքի մար­զի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ու­սումնառության վարձավճարը: Թերթի տեղեկություններով՝ նրանց ընդ­հանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ:

Ավելին՝ բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկա­յացրել, որ ուսանողների գույքի եւ եկա­մուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջ­նորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Ար­սեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազ­մում է 840 հազար դրամ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ